Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետը փաստացի մեղավոր է ճանաչվել իշխանությունը չարաշահելու համար

Սեպտեմբեր 24,2019 16:49

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը պատմական վճիռ է կայացրել. վարչապետ Բորիս Ջոնսոնը փաստացիորեն մեղավոր է ճանաչվել  իշխանությունը չարաշահելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, դատական կոլեգիայի կարծիքով՝ վարչապետը 5 շաբաթով ապօրինի դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը:

Գերագույն դատարանը՝ Մեծ Բրիտանիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ խորհրդարանի աշխատանքը 5 շաբաթով դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումն անօրինական է և  պետք է չեղարկվի:  Վճռի համաձայն՝  վարչապետի որոշումը խոչընդոտել է խորհրդարանին իրականացնելու իր սահմանադրական գործառույթները:

BBC-ի փոխանցմամբ՝ այս վճռից հետո Ջոնսոնի հակառակորդները՝ ինչպես կուսակիցները, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունները,  կպահանջեն նրա  հրաժարականը: Բորիս Ջոնսոնը, որը հիմա գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, պատասխանելով լրագրողների  հարցին՝ արդյոք հրաժարական կներկայացնի  դատարանում պարտություն կրելուց հետո, պատասխանել է, որ ուշադիր կուսումնասիրի դատավճիռը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել էր աշխատանքը  սեպտեմբերի 9-ից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հավանական է Բորիս Ջոնսոնը ձեռնամուխ կլինի Սահմանական Դատարանի նախագահի պաշտոնից հեռացմանը՝ինչպես է համարձակվել?….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30