Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզային փրկարար վարչությունում վառելիքի ծախսը հաշվարկվել է սահմանված նորմաներից ավելի. հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբեր 24,2019 16:03

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սյունիքի ՄՓՎ-ին 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացված ընդհանուր առմամբ 790 լիտր բենզինի ծախսը հիմնավորող փաստաթղթերը բացակայել են, իսկ նույն ՄՓՎ-ին ամրակցված «ՈՒԱԶ 366» ավտոմեքենայի վրա 2016-2017թթ. ընթացքում հավելագրվել է շուրջ է 2.092 կմ վազք, որի ծախսը կազմել է 460 լիտր բենզին։

Պարզվել է նաև, որ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով 27.12.2016թ.-08.03.2017թ. Մ-3 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ավտոճանապարհի միջնամասում ստեղծվել է վրանային հենակետ՝ ձնաբքի ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու և անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով, որի ծառայության իրականացման նպատակով նախատեսվել է օգտագործել 2 հատ 2.5 ԿՎՏ էլեկտրական գեներատորներ՝ լուսավորության և կապի ապահովման համար։ Սակայն, վառելիքի ծախսերի վերաբերյալ կազմված ակտերի համաձայն՝ ցույց է տրվել շահագործված այլ հզորությունների 2 էլեկտրական գեներատոր, որոնց վառելիքի ծախսը հաշվարկվել է սահմանված նորմաներից ավելի: Արդյունքում հավելագրվել է 432 լիտր բենզին։

Բացի այդ, կազմված ակտերի համաձայն՝ հենակետի ծառայության իրականացման նպատակով ներգրավված Գորիսի և Սիսիանի ՀՓՋ-ներին պատկանող ավտոմեքենայի համար 27.12.2016թ.-31.01.2017թ.  ցույց է տրվել  1000 կմ վազք և մեկի դեպքում 400 լիտր, մյուս դեպքում 560 լիտր բենզինի, իսկ ավտոմեքենաների կունգի վառարանի համար 470-ական լիտր դիզելային վառելիքի ծախս: Դա այն դեպքում, երբ Գորիսի ՀՓՋ-ին պատկանող ավտոմեքենայի կունգի վառարանը դիզելային վառելիքով չի աշխատում, իսկ Սիսիանի ՀՓՋ-ին պատկանողի դեպքում ավտոմեքենայի շահագործման քարտի վազքաչափի ցուցմունքներում չի արտացոլվել նշված 1000 կմ վազքը:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. Սյունիքի ՄՓՎ-ին հատկացվել է 32 խ/մ՝ վառելափայտ, սակայն բացակայել են դրանց ծախսի և բաշխման վերաբերյալ փաստաթղթերը։

Ուսումնասիրությամբ պարզված փաստերը վկայում են, որ ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-2018թթ. կազմել են վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել խոշոր չափերի՝ 1.665.000 դրամի պետական միջոցների հափշտակություններ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30