Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար է նշանակվել 24-ամյա Դիանա Դավիթյանը: Վերջինս այս մասին գրառում է կատարել սոցիալական ցանցում:
«15 ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, վերջնաժամկետներ… Ողջո՛ւյն: Լրագրող ընկերներ, եթե անհրաժեշտ են մեկնաբանություններ, հարցումներ, պարզաբանումներ կամ ինչ-որ բան վարչապետից՝ welcome!: Մենք շատ բաց ենք, երիտասարդ և էներգիայով լեցուն»,-գրել է Դավիթյանը:
Դիանա Դավիթյանն ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև