«Ներգրավված է մեծ քանակության զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ինքնագնաց հրետանային համակարգեր. զորքերը բերվել են լրիվ մարտական պատրաստության վիճակի, իրականացվում են զորահավաքային աշխատանքներ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակում սկսված զորավարժություններին, ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: «Այս ամենն իրականացվում է հանկարծակի տագնապով, այսինքն՝ որեւէ մեկը չի նախազգուշացվում, որ պահեստազորից կանչվելու է: Ընտրվում են պատահական եւ կանչվում հանկարծակի»,-նշեց նա:
Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ զորավարժությունների աշխատանքներում ներգրավված է ողջ պետական համակարգը. «Սա բավականին կարեւոր միջոցառում է: Արդյունքները ցույց կտան, թե բանակը եւ պետական համակարգը որքանով են պատրաստ ճգնաժամային իրավիճակի եւ այդ իրավիճակում խնդիրների լուծմանը: Իսկ Ադրբեջանի պարագայում զորավարժություններն այդ սցենարով չեն իրականացվում: Միայն զորքերի տեղաշարժեր են տեղի ունենում, բայց ոչ պետական համակարգի փորձարկում՝ ճգնաժամային իրավիճակում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/775488949575078/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ