Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մի ասված բան վնասելու է առաջին հերթին սպային, որը որ պատիվ ունի». Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանին

Սեպտեմբեր 24,2019 15:41

«Բացասական եմ վերաբերվում: Համարում եմ, որ մարդը, սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատեւ լավ հարաբերություններ՝ ինքն իրեն պետք է թույլ չտա նման ձեւով, նման ոճով արձագանքել: Առավել եւս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի», – այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կոշտ արձագանքին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան՝ այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ այսինքն, թեկուզ ձեր ընկերն է Արթուր Վանեցյանը, դուք անընդունելի՞ եք համարում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իհարկե, ես անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ ՀՀ-ում, իմ ամենամեծ ու ամենակարեւոր ընկերը իմ քաղաքական թիմն է: Նույնիսկ երբ որ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո շատ հազվադեպ են շփվել եւ այս հայտարարություններից հետո էլ չի հանդիպել Վանեցյանին եւ իր տեսակետը նրան չի հայտնել:

Մենք հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ եք, թե ում է ուղարկել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Վանեցյանն առայժմ չխոսի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին արդեն 10 տարի եւ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը երբ որ բան է ունենում ասելու՝ ուղիղ ասում է, էլ չեմ ասում, որ չեմ կարծում, որ որեւիցե բան է ասել»:

Այն տեսակետը, թե Վանեցյանը կարող էր ինչ-որ դավադրությունների մեջ ներգրաված լինել՝ Ալեն Սիմոնյանը չի կիսում. «ՀՀ-ում հեղաշրջում կամ դավադրություն կազմակերպել այսօր դա խելագարության կանխավարկածից բխող մի բան է, որովհետեւ ՀՀ-ում կա ժողովրդավարության ամենաբարձր աստիճանը: Դա աբսուրդ է: Նույն հաջողությամբ կարելի է քարով տանկին խփել»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, ՀՀ անվտանգության հարց է ու ԱԱԾ տնօրենը պաշտոնանկությունից հետո չպետք է այդպես հեռանար:

Վանեցյանը զգուշացրել էր, թե «պատկերացնո՞ւմ եք եթե հանկարծ ես սկսեմ խոսել…»:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իր գործն է, բայց ես կարծում եմ՝ ամեն մի ասված բան վնասելու է առաջին հերթին սպային, որը որ պատիվ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30