Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար. Փաշինյանի հարցազրույցը՝ FOX 11 Los Angeles-ին

Սեպտեմբեր 24,2019 15:33

Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել FOX 11 Los Angeles հեռուստաընկերությանը՝  անդրադառնալով թավշյա հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի և սփյուռքի ապագային, Արցախի հիմնախնդրին:

Խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին՝ Փաշինյանը շեշտել է, որ հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Հայաստանի միակ ղեկավարն եմ, որ ասում եմ՝ հակամարտության  լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, ինչի համար քննադատության եմ ենթարկվել Հայաստանում: Բայց շատ կարևոր է աշխատել հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, այժմ սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասի և կընդունի նույն բանաձևը… Եթե ադրբեջանցի իմ գործընկերն ընդունի այս բանաձևը, կմոտենանք հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Վարչապետն ընդգծել է, որ բավականին ջերմ ընդունելության է արժանացել ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Լրագրող Արաքսյա Կարապետյանը հետաքրքրվել է Փաշինյանից՝ ինչու հեղափոխության մեկնարկը տրվեց Գյումրիում, ի պատասխան վարչապետն ասել է. «Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է… շատ կարևոր քաղաք է մեզ համար, մշակույթի, արվեստի, արհեստի կենտրոն»:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Փաշինյանն ասել է, որ նման դիմադրությունը իշխանական նախկին վերնախավի կողմից սպասելի էր, ինչ վերաբերվում է հեղափոխությունից հետո մարտահրավերներին, վարչապետը շեշտել է, որ անսպասելի կամ անկանխատեսելի մարտահրավերներ չեն եղել: «Մենք գիտեինք մենք երկիրը, գիտեինք՝ ինչ է կատարվում մեր երկրում, աշխարհում, ուստի անակնկալներ չեն եղել»:

Վարչապետը նաև համոզմունք է հայտնել, որ տնտեսական հեղափոխությունը հաջողելու է և շեշտել, որ քաղաքական հեղափոխությունից հետո հայ ժողովուրդը քաջ գիտակցում է՝ որքան կարևոր է յուրաքանչյուրի անհատական ջանքը փոփոխություններ իրականացնելու գործում: «Յուրաքանչյուր քաղաքացի գիտակցեց իր ուժը, երբ հասարակությունը միավորվում է ոչ մի ուժ չի կարող հաղթել նրան»:

Լրագրողի դիտարկմանը, որ փոփոխությունները ժամանակ են պահանջում և հնարավոր է՝ մարդիկ մի օր կորցնեն համբերությունը, Փաշինյանն ասել է, որ նման մտավախություն չունի: «Մարդիկ տեսնում են՝ ինչ ենք մենք անում, ինչու և ինչպես: Հստակ, շոշափելի արդյունքներ ունենք, ուստիկ մարդիկ տեսնում են, որ ահռելի փոփոխություններ իրականացնելու ճանապարհին ենք»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30