Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զ. Մնացականյանն Ադրբեջանին հստակ հասկացրել է, որ նման փոխանակումը համաչափ չի լինի». Տարոն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 24,2019 15:18

«Զոհրաբ Մնացականյանը բարձրաձայնել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը: Սա նշանակում է, որ ՀՀ-ն ակնկալում է համապատասխան մարդասիրական վերաբերմունք նաեւ հակառակորդից, հակառակ դեպքում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ճանապարհով խնդրի լուծմանը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նյու Յորքում կայացած Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպմանը, ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով մի շարք ծանր հանցագործությունների համար մեղավոր ճանաչված եւ ԼՂ-ում պատիժը կրող երկու ադրբեջանցիներին Կարեն եւ Արայիկ Ղազարյանների հետ փոխանակելու Բաքվի առաջարկը՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց՝ Ադրբեջանն առաջարկում է ոչ համաչափ փոխանակում իրականացնել. «Զոհրաբ Մնացականյանը հստակ հասկացրել է, որ նման փոխանակումը համաչափ չի լինի, եւ ՀՀ-ն Ադրբեջանից ակնկալում է համաչափ գործողություն»:

Արտգործնախարարների մյուս կարեւոր ուղերձը, ըստ փորձագետի, այն է, որ Մնացականյանը բարձրաձայնել է հրադադարի խախտումերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը. «Դիվերսիոն ներթափանցման վերջին միջադեպը ցույց տվեց՝ եթե ԵԱՀԿ վերահսկողության ներքո գտնվող մեխանիզմները ներդրվեն, ադրբեջանական կողմը մանեւրելու քիչ տարբերակ կունենա: Ավելի հստակ կլինի, որ Ադրբեջանն է գնում հրադադարի խախտումներին, որ Ադրբեջանն է խաղաղ բանակցությունները խաթարողը, այդ պատճառով էլ խուսափում է հսկողության մեխանիզմներից»:

https://www.facebook.com/aravot.am/videos/775488949575078/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30