Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Սեպտեմբեր 24,2019 15:12

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը:

Սեպտեմբերի 24-ին Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպաններ Լևոն Բաղդասարյանն ու Արսեն Մկրտչյանը կրկին միջնորդեցին նրան գրավի դիմաց ազատ արձակել:

Դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց՝ պատճառաբանելով, որ միջնորդությունում ընդամենը վկայակոչվում են Նորբերտ Ավետյանի զեկույցից որոշ դրվագներ և հղում կատարվում նաև տեղական մասնագետին: Իսկ նոր բան չկա:

Դատախազը մեջբերեց Նորբերտ Ավետյանի կարծիքից մի հատված. «Ես հաճույքով կառաջարկեի այս հիվանդին տեղավորել վերակենդանացման բաժանմունքում, որ համապատասխան ծառայությունները զբաղվեին նրա սրտի խնդիրներով, դիաբետով և թոքերի քաղցկեղի հսկողությամբ: Արդյոք Նաիրիի բժշկական կենտրոնի անձնակազմին առաջարկվե՞լ է թեկուզ կարճ ժամանակով Մանվել Գրիգորյանին տեղավորել վերակենդանացման բաժանմունքում, որևէ փոփոխություն տեսնեինք լինո՞ւմ է նրա առողջական վիճակի մեջ: Արդյոք նա պահպանո՞ւմ է բոլոր այն անհրաժեշտ պահանջները, որոնք ներկայացվում են բժշկական անձնակազմի կողմից: Նման առաջարկ չի հնչել: Հետևաբար Նորբերտ Ավետյանի մտահոգություններն առանձին չեն կարող ինքնին բավարար հիմք լինել խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման համար, չի կարող գրավը պատշաճ երաշխիք լինել այն մտահոգությունները խափանելու համար, որոնք կան վարույթն իրականացնող մարմնի մոտ: Սույն միջնորդությունը հիմնավոր չէ. բերված փաստարկները չեն համոզում»:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ հակադարձեց. «Մենք էլ ենք դա ասում, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում չի կարող գտնվել, եթե կալանքի տակ է: Բոլոր բժիշկներն ասում են, որ նման հիվանդություններ ունեցող մարդը առավոտյան, կեսօրին, երեկոյան պետք է գտնվի մաքուր օդում: Ինչ վերաբերում է Նաիրի ԲԿ-ին, ապա այն լավագույններից է: Մանվել Գրիգորյանը Նաիրի ԲԿ-ից երբևէ դուրս չի գրվել. պետական լիազոր մարմնի ներկայացուցիչը Մանվել Գրիգորյանի ձեռքից պոկեց կաթետրը և նրան տարավ մեկուսարան»:

Պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ բժիշկ Ավետյանն իր եզրակացության մեջ նշում է նաև նորացված առողջական խնդիրներ, նաև նյարդաբանն է նշում ոտքերի անշարժունակության մասին: Պաշտպանն ասաց. «Մենք չենք ասում, որ ոտքի վրա կանգնած մարդը մի քանի ամիս առաջ կալանավորվել է, մենք չենք ասում, որ նրա առողջությունը վատանում է, հիմա ասում ենք՝ կարող է մահանալ: Եվ սա ասում է հանձնաժողովի անդամը: Սա հիմնավոր պատճառ է, որ այլ լույսի ներքո նայվի միջնորդությունը»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ընդմիջումից հետո հրապարակվեց միջնորդությունը մերժելու մասին որոշում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30