Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ մարդու մահը սկսում են շահարկել, տպավորություն է, որ այդ գրողները կոնկրետ խնդիր են լուծում, տվյալ դեպքում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը». Վահագն Հովակիմյան

Սեպտեմբեր 24,2019 14:45

Երեկ գիշեր իր ամառանոցում հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, իսկ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով կարեւոր վկաներից էր: Նախնական վարկածով, նա ինքնասպանություն է գործել: Այսօր այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. «Ինձ համար, բնականաբար, նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ոչ բնական մահը արդեն կասկածի տեղիք է տալիս: Բնական է: Ցանկացած ոք, ով որ լսում է, որ նախկին պաշտոնյա է ոչ բնական մահով մահացել, զոհվել, իհարկե, կասկածի տեղիք է տալիս: Բայց այդ կասկածները փարատելու եւ մնացած բոլոր հարցերի պատասխանները իրավապահները պիտի տան»:

Դիտարկմանը, որ մամուլում հրապարակում կա, որ նրա վրա ճնշում են գործադրել, որպեսզի ցուցմունք տա՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է մամուլով ասում, ասենք, Ռոբերտ Քոչարյա՞նն է ասում, հա՞: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ոնց որ Քոչարյանն էր բանտախցից ասել: Էդ մամուլ չէր»: Ճշտեցինք, այսինքն, Քոչարյանին սատարող մամո՞ւլն է նման լուրեր տարածում՝ նա պատասխանեց. «Քոչարյանին սատարող չէ, էլի, սատարողն այս դեպքում շատ վեհ է հնչում»:

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ որեւէ ճնշում լիներ Հայկ Հարությունյանի վրա՝ նա պատասխանեց. «Որ ասում եք՝ մամուլը, տվյալ դեպքում մամուլը չի, Ռոբերտ Քոչարյանն էր ու այդ մամուլը նաեւ ասում էր, որ հանդիսատեսի ներկայությամբ է եղել ինքնասպանությունը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ գրողները գիտեն ոնց է իրեն սպանել: Երբ որ մարդու մահը սկսում են շահարկել, տպավորություն է, որ այդ գրողները կոնկրետ խնդիր են այդտեղ լուծում, տվյալ դեպքում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը եւ իրեն սպասարկող շրջանակները»:

Նա բացառեց որեւէ ճնշում Հայկ Հարությունյանի վրա. «Եթե այն, ինչը վերագրվում էր, լիներ, առաջնահերթ ձեր վրա էլ ճնշումներ կլինեին: Ոնց որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էին հեռուստաընկերությունները փակում»:

Ըստ Վահագն Հովակիմյանի, ամեն մարդ իր արշինով է չափում. «Ամբաստանյալ Քոչարյանն ասում է՝ ես սենց էի անում՝ տանում էի, ասում էի՝ էս մեկին սանհանգույցում «պրիվետ Ռոբի» համար սամասուդ արեք, լրագրողներին պադյեզդների դեմը սափրագլուխներ ուղարկեք, որպեսզի սամասուդ անեն: Ինքը այդպես է վարվել, դրա համար իր գիտակցության մեջ այդպես է տպավորվում, թե ոնց է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Ինքնաքննադատությունը լավ բանա։ Ամբողջ կյանքում սպանություն եք շահարկել, Արծրուն Մարգարյան, Հենրիկ Խաչատրյանի սպանությունից սկսած։ շահարկելով զրպարտելով եք զբաղվել ու հիմա ձեր իշխանության օրոք սպանությունա եղել, էլի բանտում նստած մարդուն եք զրպարտում։ ընդ որում էն ժամանակել հիմա էլ ոչ մի բանական փաստարկ չեք բերե։ ասենք ինչի պիտի Քոչարյանը սպանել տար Հարությունյանին եթե էտ մարդը Բացառապես Քոչարյանի օգտինա ցուցմունք տվել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30