Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա համարում եմ բացառապես իրավական գործընթաց». Ծառուկյանի ընկերոջ դուստրը՝ իր հոր դեմ մեղադրանքի մասին

Սեպտեմբեր 24,2019 13:53

Ինչպես տեղեկացրել ենք, «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ էին տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն, Գագիկ Ծառուկյանի ընկեր Սեդրակ Առուստամյանին: Նրան կալանավորել էին, այնուհետեւ խափանման միջոցը փոխել՝ գրավի դիմաց ազատ արձակելով:

«Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է, ուստի այսօր ԱԺ-ում նա լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ հայտարարեց. «Սա համարում եմ բացառապես իրավական գործընթաց: Ճիշտ եմ համարում այդ մասին խոսել, դիրքորոշում հայտնել, երբ կունենանք վերջնական որոշում: Առայժմ իրավական գործընթաց է, շարունակական բնույթ է կրելու»:

Հարցին՝ արդյոք բավարար հիմքեր չկա՞ն մեղադրանքի համար՝ Նորա Առուստամյանը պատասխանեց. «Նպատակահարմար չեմ գտնում, երբ որ նախաքննություն է ընթանում, վերջնական որոշում չկա, որեւէ կարծիք կամ որեւէ դիրքորոշում հայտնելու: Փորձում եք ինձանից լսել ավելի սուբյեկտիվ կարծիք, բայց ես եւս մեկ անգամ հաստատելու եմ այն, ինչ արդեն լսել եք իմ խմբակցության պատգամավորների կողմից, այն է՝ գործընթացը համարում եմ բացառապես իրավական»:

Հարցին՝ ձեր հորը մեղադրանք է առաջադրված, նա ընդունո՞ւմ է մեղադրանքը, որոշակի չարաշահումներ, այնուամենայնիվ, թույլ տրված եղե՞լ են, թե՞ ոչ՝ Առուստամյանը պատասխանեց. «Հարցը, որ տալիս եք, ավելի շատ ուղղված է փաստաբաններին, ովքեր գործով զբաղվում են: Ես պիտի վերահաստատեմ այն դիրքորոշումը, որը լսել եք, նախաքննության ընթացքում ավել բան նպատակահարմար չեմ գտնում ասել»:

Ի դեպ, այսօր Նորա Առուստամյանի ծննդյան օրն է, եւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի թեժ քննարկման ժամանակ գեղեցիկ ժեստ արեցին եւ մի փունջ ծաղկեփնջով շնորհավորեցին նրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30