Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան. «Թվե­րը մեզ թույլ են տա­լիս են­թադ­րել, որ տե­ղա­կան ներդ­րող­նե­րը հաս­կա­ցել են` խա­ղի կա­նո­ննե­րի փո­փո­խու­թյուն է ե­ղել». «Իրատես»

Սեպտեմբեր 24,2019 13:35

Նի­կոլ Փա­շի­նյանն էլ իր նա­խորդ­նե­րի պես տն­տե­սա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման ցու­ցա­նիշ է հա­մա­րում վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը, բայց թվե­րից ան­դին կա ի­րա­կա­նու­թյուն, որն ա­մենևին էլ հու­սադ­րող չէ։ Տն­տե­սու­թյան թռիչ­քաձև աճ, կա­խար­դա­կան փայ­տիկ, ճամպ­րուկ­նե­րով ներդ­րում­ներ խոս­տա­ցած կա­ռա­վա­րու­թյու­նը մե­կու­կես տա­րի անց ի՞նչ է մա­տու­ցում հա­սա­րա­կու­թյա­նը։ Տն­տե­սա­գետ, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ ԱՐ­ՏԱԿ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻՑ փոր­ձե­ցինք պար­զել` ի՞նչ վի­ճա­կում է Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը։

-Դեռ հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին շատ խոս­տում­ներ լսե­ցինք՝ տն­տե­սու­թյու­նում հե­ղա­փո­խա­կան մո­տե­ցում­նե­րից սկ­սած մինչև ճամպ­րուկ­նե­րով ներդ­րում­նե­րի հոսք Հա­յաս­տան։ Ի՞նչ ե­ղան այդ խոս­տում­նե­րը, ու՞ր են ներդ­րում­նե­րը։

-Կա­ռա­վա­րու­թյունն առն­վազն ա­մի­սը մի քա­նի ան­գամ տար­բեր գե­րա­կա ո­լորտ­նե­րում ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րին ար­տո­նու­թյուն­ներ է տա­լիս։ Սրանք հիմ­նա­կա­նում տե­ղա­կան ներդ­րում­ներ են, ինչի առն­չու­թյամբ դրա­կան մի­տում­ներ կան։ Պա­տա­հա­կան չէ, որ այդ ներդ­րու­մա­յին նա­խագ­ծե­րում եր­կու չա­փա­նիշ կա՝ ներդ­րում և ստեղծ­վե­լիք աշ­խա­տա­տեղ։ Սրանք այն հե­ռան­կա­րա­յին ուղ­ղու­թյուն­ներն են, ո­րոնք նպաս­տե­լու են ա­պա­գա­յում տն­տե­սա­կան ո­րա­կա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին։ Ե­թե նախ­կի­նում հիմ­նա­կա­նում հան­քար­դյու­նա­բե­րա­կան ներդ­րում­ներ էին, հի­մա ա­վե­լի շատ դի­վեր­սի­ֆի­կաց­ված է դա՝ արևա­յին է­ներ­գե­տի­կա, վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյուն։ Թվե­րը մեզ թույլ են տա­լիս են­թադ­րել, որ տե­ղա­կան ներդ­րող­նե­րը հաս­կա­ցել են` խա­ղի կա­նո­ննե­րի փո­փո­խու­թյուն է ե­ղել։

-Իսկ օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րից ի՞նչ լուր ու­նեք։

-Այս ներդ­րում­նե­րի ա­ռու­մով էլ ո­րո­շա­կի աճ կա, սա­կայն, ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ հի­մա մեր պո­տեն­ցիա­լից բա­վա­կան հե­ռու ենք, ին­չը մտա­հո­գիչ։ Բայց ա­ռանց ներ­քին ներդ­րո­ղի անհ­նար է դր­սից ներդ­րում ակն­կա­լել, իսկ այդ ա­ռու­մով դրա­կան դի­նա­մի­կա կա։ Ներ­քին ներդ­րող­նե­րի վս­տա­հու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան հան­դեպ մեծ է։

-Կա­պի­տա­լի ար­տա­հոսք չկա՞։

-Ե­թե ԿԲ-ի տվյալ­ներն ու­սում­նա­սի­րեք, ո­րոնք ցույց են տա­լիս ա­վանդ­նե­րի թվա­քա­նա­կը, նման մտա­հո­գու­թյուն­ներ չկան։ Բայց չա­փա­զանց կարևոր է, որ 2020-ի բյու­ջեն, հաշ­վի առ­նե­լով նաև կա­ռա­վա­րու­թյան կու­տա­կած փոր­ձը, լի­նի ռազ­մա­վա­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի վրա հիմն­ված կեն­սա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման բյու­ջե։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Հերիք չի սուտ մանիպուլյացիաներ անեք՞ թե բա նախկինում հանքարդյունաբերության մեջա եղել։ Գրանդ տոբակո, քենդի, սինոփսիս տտ այլ 100վոր ֆիրմաներ, գինու կոնյակի գործարաններ, տեքստիլի գործարաններ, հազարավոր հեկտար ջերմոցներ էտ հանքա՞ էտ արտոնություն տալիս եք նախկինում ստեղծված աճող ընկերություններին։ ասեք մի հատ լուրջ ներդրումային ծրագիր եր ձեր իշխանության օրոքա մեկնարկել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30