Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ըստ տեղեկության՝ ադրբեջանցի զինվորը նռնակ է նետել, փորձել հեռանալ, սպանվել է». Տարոն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 24,2019 13:30

Սեպտեմբերի 23-ին Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքեց, որ իր զինծառայողը մոլորվել է, հայտնվել միջդիրքային տարածությունում եւ սպանվել:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարով Հովհաննիսյանը, սակայն, շեշտում է՝ դեռեւս դեպքի նախորդ երեկոյան սոցցանցի ադրբեջանական տիրույթում տեղեկություն տարածվեց այն մասին, որ այդ զինծառայողն, այնուամենայնիվ, ինչ-ինչ գործողություններ է կատարել միջդիրքային տարածությունում:

«Ադրբեջանի ռազմական բլոգերներից մեկը գրեց մի բան, որն Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ չկար: Նա ասել է, որ զինծառայողը եկել էր հայկական դիրքերի ուղղությամբ, նռնակ նետել, փորձել հեռանալ, եւ սպանվել է: Փորձում էին հերոսացնել զինծառայողի արարքը: Տեղեկություն կա նաեւ այն մասին, որ զինծառայողը եղել է մարզված, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հիմնավոր է Արցախի Պաշտպանության բանակի տեղեկությունը, որ եղել է դիվերսիոն թափանցման փորձ. «Հավանական է, որ այդ զինծառայողը միայնակ փորձել է դիվերսիոն գործողություն իրականացնել եւ սպանվել է: Սրա նախադրյալները գալիս են դեռեւս 2010թ.-ից, երբ Ադրբեջանի զինծառայողներից մեկը փորձել էր միայնակ դիվերսիոն գործողություն իրականացնել, եւ սպանվել էր: Այդ ժամանակ զոհվեցին հայկական կողմի զինծառայողներ: Իբրահիմովն Ադրբեջանում հերոսացվեց: Այս դեպքում էլ ադրբեջանցի զինծառայողի արածը մահապարտ-ահաբեկչի գործողությունների բնույթին է համապատասխանում: Գուցե ոգեւորվելով նախադեպից՝ նա փորձել է կրկնել դա եւ հերոսանալ: Ամեն դեպքում, պատասխանատվությունը Ադրբեջանի վրա է, որը հերոսացնում է մահապարտ ահաբեկչին եւ Ռամիլ Սաֆարովին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/775488949575078/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30