Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյանը դեռ որեւէ կարգավիճակ չուներ «Արմավիր» ՔԿՀ կառուցման չարաշահումների գործով

Սեպտեմբեր 24,2019 12:56

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալների բացահայտման դեպքով հարուցված քրեական գործով նախկին ոստիկանապետ, նախնական տվյալներով, երեկ ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը կարգավիճակ դեռ չուներ: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից:

Քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների վերաբերյալ կազմված փաստաթղթերի ուսումնասիրությունները:

Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գոռ Աբրահամյան

«Գործը նոր է հարուցվել դատախազության կողմից, ՀՔԾ-ում նոր վարույթ են ընդունել, առայժմ վաղ է խոսել այդ գործով քրեական հետապնդման, որևէ անձի դատավարական կարգավիճակ ունենալ-չունենալու, կոնկրետ պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցության և դրա հետ կապված քրեաիրավական գնահատականների մասին: Այդ ամենը քրեական գործով պարզվելիք հանգամանքներ են»,- Aravot.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30