Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է երիտասարդների

Սեպտեմբեր 24,2019 15:55

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 21-ից 32 տարեկան 45 հայ երիտասարդ կամավորների: Զրուցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ՝ երիտասարդները ծանոթացել են ընկերության հաջողության պատմությանը, հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանն ու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներին:

Անմիջական հանդիպումն էլ ավելի է ոգեւորել երիտասարդների՝ հայրենիքը եւ սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցի ընթացքում նրանք նաեւ խորհուրդներ են ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում եւ բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը եւ Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը: Պետք է հիշել, որ հաջողության հասնելու ուղին հեշտ չէ, սակայն հստակ նպատակներ, դրանց հասնելու համար քայլեր, համբերատարություն, պատասխանատվություն ու առողջ թիմ ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երիտասարդ կամավորները կիսել են իրենց տպավորությունները եւ պատմել Հայաստան այցելելու իրենց պատճառների մասին: Ոմանք ցանկացել են պարզապես ծանոթանալ հայկական մշակույթին, մյուսները սովորել հայերեն եւ ձեռք բերել փորձ իրենց հետաքրքրությունների ոլորտում, որոշներն էլ՝ մնալ եւ ապրել Հայաստանում եւ իրականացնել տարբեր ծրագրեր ու նախագծեր Հայաստանի համայնքներում:

Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով եւ ավարտվել ընկերության գլխամասային գրասենյակով շրջայցով:

«Դեպի Հայք» հիմնադրամի իրականացվող ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ այցելել են երիտասարդների ավելի քան 25 խմբեր: «Դեպի Հայք» հիմնադրամը Հայաստանում գործում է 2004 թվականից ի վեր եւ արդեն ունեցել է 1900 մասնակից 50 տարբեր երկրներից:

«Առավոտ» օրաթերթ
24.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30