Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Չխոսելով կոնֆլիկտի պատճառների մասին՝ նրանք ստիպում են ժողովրդին ենթադրություններ անել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 24,2019 12:48

Երգիչ, երգահան Վահան Արծրունին այն համոզման է, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Վանեցյանը պարտավոր են հանրությանն իրազեկել այն մասին, թե ինչ է կատարվել. «Մենք ընտրել ենք այս իշխանությանը, որպեսզի մեզ համար մութ հարցեր չմնան։ Փաշինյան-Վանեցյան կոնֆլիկտը զուտ երկու տղամարդու կոնֆլիկտ չէ. երկու կարեւորագույն ատյանների ղեկավարների մասին է խոսքը։ Չխոսելով կոնֆլիկտի պատճառների մասին՝ նրանք ստիպում են ժողովրդին ենթադրություններ անել։ Անձամբ ես չեմ ուզում դրանով զբաղվել։ Ինձ ապշեցնում է նման հակասությունը պետության մեջ։ Չէ՞ որ ամիսներ առաջ Փաշինյանը Վանեցյանին գեներալ-մայորի կոչում շնորհեց։ Հիմա ի՞նչ պատահեց։ Ներկայիս պատկերը Հայաստանի քաղաքացուն ինչպե՞ս կարող է չանհանգստացնել, վերջինս պարզապես չի կարող անհաղորդ մնալ։ Սա հո կրկես չէ՞. քաղաքական կարեւորագույն հանգամանքների հետ գործ ունենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց Արծրունին։

Նրա կարծիքով՝ անթույլատրելի է, որ նման իրավիճակում Փաշինյանն ու Վանեցյանը միմյանց որակումներ են տալիս. «Թող բացատրեն՝ ինչ է եղել, ժողովուրդն ինքը որակումներ կտա»։

Պարոն Արծրունու խոսքով՝ իրեն՝ որպես քաղաքացու, տեղեկատվական բուրգի վերին մասն է հասանելի միայն, թե՛ Փաշինյանը, թե՛ Վանեցյանը հնչեցնում են սուբյեկտիվ բնույթի որակումներ, այնինչ հանրությունն օբյեկտիվ մեկնաբանությունների կարիք ունի։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30