Լրահոս
Օրվա լրահոսը

Ու մտածողության այս խղճուկ մասշտաբներով էլ սրանք ոչ միայն հավակնում են հիմնական ընդդիմության դերին, այլեւ համարում են, որ իրենք են իշխանությունների միակ այլընտրանքը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 24,2019 11:55

Վարչապետ Փաշինյանի ամերիկյան այցն ինչ-որ իմաստով իսկապես աննախադեպ է՝ ոչ միայն Լոս Անջելեսում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի, այլեւ բազմաթիվ ելույթներում հնչած ուղերձների ու Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից։ Այս այցը, հասկանալի է, դեռ շատ կքննարկվի, կոնկրետ արդյունքները դեռ կտեսնենք, կլինեն ե՛ւ հիացական մեկնաբանություններ, ե՛ւ դժգոհություններ ու քննադատություններ, բայց կա մի բան, որ արդեն հիմա աչք է ծակում, դա այն մեծ կոնտրաստն է, որ կա Նիկոլ Փաշինյանի ելույթներում բարձրացված խնդիրների եւ նրա հայաստանյան «ընդդիմախոսների» արձագանքների միջեւ։

Ինչի՞ մասին է խոսքը։ Վարչապետն, ըստ էության, խոսում է Հայաստանը որակապես նոր պետություն դարձնելու անհրաժեշտության եւ դրան հասնելու ուղիների մասին, տասը միլիոն բնակչություն եւ Հայաստանի ու Արցախի ներկայիս աշխարհագրական տարածքից շատ ավելի մեծ տարածք ընդգրկող պետություն ունենալու մասին, տնտեսական ահռելի պոտենցիալի մասին եւ այլն, խոսում է այն մասին, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները կարող է լուծել միայն հզոր ու ժամանակակից տնտեսություն ունեցող երկիրը, եւ Հայաստանը Սփյուռքի հետ համագործակցելով՝ կարող է դառնալ այդպիսին… Հասկանալի է, չէ՞, թե որքան կարեւոր է այդ ամենը Հայաստանի համար, հասկանալի է, թե ինչ մասշտաբային հարցի մասին է խոսքը, ու անկախ նրանից, թե որքանով կհաջողվի իրականացնել այդ նպատակը՝ հասկանալի է նաեւ, որ այլ տարբերակ պարզապես չունենք, որովհետեւ այլընտրանքը ամենավտանգավոր տարածաշրջանում մշտապես «փոքր երկիր» ու «փոքր ժողովուրդ» մնալն է:

Իսկ ինչի՞ մասին են խոսում «ընդդիմադիրները»։ «Հանրահավաքում սպասվածից ավելի քիչ մարդ կար», «ելույթը հուզական էր», «թռիչքը թանկ էր, բյուջեից ահագին փող ծախսվեց», եւ այլն։ Էլ չենք խոսում ընդդիմության ներհայաստանյան օրակարգի մասին։ Այստեղ հիմնական թեման այն է, որ իրենց պետք չէ բռնել, որովհետեւ իրենց կուտակած միլիոնների հարցում «թղթերով ամեն ինչ կարգին է», հետեւաբար՝ դա անձնական վրեժխնդրություն է, «դատավորն այսինչ որոշումը կայացնելիս օրենքի այսինչ ստորակետը հաշվի չառավ», «Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների ժամանակ պարողների հագուստը խայտառակություն էր», եւ այսպես շարունակ։ Ու մտածողության այս խղճուկ մասշտաբներով էլ սրանք ոչ միայն հավակնում են հիմնական ընդդիմության դերին, այլեւ համարում են, որ իրենք են իշխանությունների միակ այլընտրանքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30