Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորք կատարած այցի շրջանակներում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: «Պատկերացրեք մի պահ շուրջ 200 ղեկավարներ հայտնվում են մի քաղաքում, բոլորն էլ օրակարգային խնդիրներ ունեն և գերտերության ղեկավարի հետ կուզենային գոնե կարճ շփում ունենալ: Դրա համար Թրամփը կամ ԱՄՆ-ի նախագահները սովորաբար մեծ ընդունելություններ են կատարում, որի ընթացքում գոնե անձամբ շփվելու կարճ առիթ է լինում երկրի ղեկավարների հետ»,-ընդգծել է նա:
Հովհաննիսյանը նաև նշել է, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ի հետ հրատապ խնդիրներ չունենք: Նրա խոսքով՝ օրակարգային անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կնախապատրաստվի երկկողմանի առանձին հանդիպման: Նա նաև հավաստիացրել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, որակական հետընթաց չի գրանցվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ