Սեպտեմբերի 22-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը որդեգրեց «Ուժ և միասնություն» կարգախոսը։ Հիմնադիր համագումարի օրակարգի շրջանակներում միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։
Կուսակցության քաղխորհրդի անդամներ ընտրվեցին Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը և Դիմա Առստամյանը։
Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։
Կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ անդամներ ընտրվեցին Միքայել Հարությունյանը, Աննա Աղասյանը և Մարատ Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Կուսակցության քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանին լիազորվեց կուսակցության հիմնադրման փաստաթղթերը ներկայացնել ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստր՝ պետական գրանցման համար։