Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքն օրեր առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արթուր Վանեցյանն է՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր ղեկավար Արա Սաղաթելյանի հետ: Նշվում է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում:
Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճի ֆոնին լուսանկարը լայն արձագանք ստացավ համացանցում:
«Հայկական ժամանակ»-ն այսօր Վանեցյանից խնդրեց պարզաբանել, թե որտեղ եւ երբ է հանդիպել Արա Սաղաթելյանի հետ: Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը, չկա մարդ, որը չգիտի՝ ինքն իմ ընկերն է: Ես իր հետ հանդիպել եմ թե՛ մինչեւ ԱԱԾ տնօրեն դառնալը, թե՛ ԱԱԾ տնօրեն դարձած ժամանակ, թե՛ ԱԱԾ տնօրենի պաշոնից դուրս գալուց հետո: Վարչապետն էլ գիտի, որ Արա Սաղաթելյանն իմ ընկերն է ու ես իր հետ պարբերաբար հանդիպել եմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում