Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի վեհաժողովին: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ռուսաստանն ու Հայաստանը վստահ շարժվում են բազմակողմանի դաշնակցային հարաբերությունները ամրապնդելու ուղիով: Ինտենսիվ քաղաքական երկխոսությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա: Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին», – ասել է Ռուդենկոն Հայաստանի Անկախության 28-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ