ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված կոչով է հանդես եկել, որում, մասնավորապես նշել է.
«Վերջին օրերին ՀՀ վարչապետը և ԱԱԾ նախկին ղեկավարը հրապարակայնորեն հանդես են գալիս միմյանց դեմ մեղադրանքներով։ Դա խորապես մտահոգել է ինձ։ Ես դիմում եմ ձեզ երկուսիդ՝ պարոն Փաշինյան, պարոն Վանեցյան, որովհետև ակնհայտ է, որ դուք մոտեցել եք արդեն մի սահմանագծի, որից այն կողմ արդեն մեծագույն վտանգ է։ Ակնհայտ է, որ միմյանց դեմ ուղղված այս խաղում ձեզնից ոչ մեկը չի շահելու, առավել ևս՝ չի հաղթելու»։
Շահնազարյանը նաև հավելել է. «Պետականության հանդեպ ձեր պատասխանատվությունը չի ավարտվելու ձեր պաշտոնանկությամբ, դուք դատապարտված եք կրել այդ պատասխանատվությունը ողջ կյանքում, ապրել այդ պատասխանատվությամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև