Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակային տեղեկատվությունը լրատվամիջոցով հրապարակելու համար Քննչական կոմիտեն լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցել. ՀՔԱՎ

Սեպտեմբեր 23,2019 21:45

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանությունը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ 1in.am լրատվական կայքում անձի անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ լրագրողը դատական գործի լուսաբանման շրջանակում հրապարակել է տեղեկություններ, որոնք առնչվում են դատական գործում ներգրավված անձի անձնական և ընտանեկան կյանքին։ Այն ժամանակ, երբ հրապարակումը արվել է՝ 2018թ․ նոյեմբերին, գործը քննվելիս է եղել դռնբաց կարգով, և լրագրողը հրապարակել է բացառապես այնպիսի տեղեկություններ, որոնք ստացել է դատական նիստերի ընթացքում և datalex.am կայքէջից։

Հրապարակումից որոշ ժամանակ անց դատական գործի քննությունը դարձել է դռնփակ, և դրանից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ գաղտնի տեղեկությունները հրապարակելու մասին։

Ավելին՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30