ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է , որ քրեական գործ է հարուցվել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ:
«Քրեական գործ է հարուցվել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ: Հայտնի իրադարձություններից հետո, կարծես, կոռուպցիայի դեմ կիսապայքարը վերջապես վերածվում է լիարժեք պայքարի», գրել է նա: