Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը հավասարը չունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում գյումրեցի 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը քիչ առաջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պակում վարժությունում Հակոբը 167 կգ արդյունքով բավարարվեց 4-րդ հորիզոնականով, հրումում նա երկրորդ մոտեցման ժամանակ ցույց տվեց 195 կգ, ինչը նրա համար ապահովեց այս վարժության 2-րդ տեղը եւ երկամարտում չեմպիոնական տիտղոսը՝ 375 կգ:
Հակոբ Մկրտչյանը մինչեւ պայքարն սկսելը հայտարարել էր, որ չեմպիոն դառնալու դեպքում հաղթանակը նվիրելու է Հայաստանի Անկախության 28-ամյակին:
Այս քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 355 (160+195) կգ արդյունքով հանգրվանեց 12-րդ տեղում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ