Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ անցագրային կետում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» կայքը, մաքսային տեսուչները ՀՀ քաղաքացու ճամպրուկում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե և արծաթե զարդեր:
Գերատեսչության փոխանցմամբ՝ խոսքը 1,1 կիլոգրամ ոսկե, 73,3 գրամ արծաթե զարդերի մասին է: Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար):
Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ