Լրահոս
Օրվա լրահոսը

Ապստա՞մբ, թե՞ բարեփոխիչ. BBC-ի անդրադարձը՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդին

Սեպտեմբեր 23,2019 19:01

Հայր Կորյունը (Առաքելյան) վերջին 15 տարին անցկացրել է մենաստանում: Բայց նախորդ տարի, երբ մարտահրավեր նետեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին, նրա կյանքը վերածվեց լրտեսական թրիլերի՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը «Ապստա՞մբ, թե՞ բարեփոխիչ. Հայր Կորյուն, ով մարտահրավեր է նետել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին» խորագրով ծավալուն հոդվածում:

Ինչպես գրում է գործակալությունը, այժմ հայր Կորյունը շփվում է կոդավորված հաղորդագրություններով, քարոզում է Facebook-ում և վարում է հին ամենագնաց՝ մգեցված ապակիներով:  Նա ղեկավարում է  Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ՝Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող շարժումը, վերջինիս մեղադրում են հոգևոր կանոնները խախտելու, հերետիկոսության, կուսակրոնության ուխտը խախտելու համար:  Կորյունը զրկվել է հոգևոր կոչումից  և մեղադրվել սրբապղծության, հակականոնական գործունեության համար:

BBC-ին  ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն է խնդրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, բայց առայժմ որևէ պատասխան չի ստացել: Գործակալությունը հիշեցնում է, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով առաջին քարոզը տեղի է ունեցել 2018թ. մայիսին: Կորյունը կարծում է, որ Գարեգինը «հոգևոր ցեղասպանություն է իրագործել»: «Խիզախությունը տղամարդկանց բնորոշ հատկանիշ չէ: Այն բնորոշ է քրիստոնեությանը: Լավ հովիվը չի վախենում գնալ ոչխարներից հետևից, որպեսզի փրկի գայլերից»,-ասել է Կորյունը BBC-ին:

Լրագրող Մարկ Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարի ամռանը Կորյունի կողմից ստեղծված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը հետաքրքրությամբ հետևում էր ամբողջ երկիրը: Գրիգորյանը կարծում է, որ շարժումը շատերի մոտ հույս էր առաջացրել առ այն, որ աշխարհիկ ոլորտի փոփոխությունները չեն շրջանցի նաև հոգևոր ոլորտին:

Կաթողիկոսը փորձել է պայմանավորվել ապստամբների հետ, բայց երկխոսություն չի ստացվել, արդյունքում Կորյունը զրկվել է  հոգևոր կոչումից՝ հիշեցնում է գործակալությունը:

Կորյունը BBC-ին ասել է, որ շարունակում է պատարագ իրականացնել Հայաստանի լքված եկեղեցիներում, որոնց թիվը քիչ չէ:

Հեղափոխության ժամանակ Կորյունը սատարել է Նիկոլ Փաշինյանին և հույս ունեցել, որ քաղաքական գործիչը կմասնակցի կաթողիկոսին գահընկեց անելու գործընթացին: Բայց այժմ նա շարժման սակավաթիվ լինելը մեկնաբանում է վարչապետի դիրքորոշմամբ: Մինչև Կորյունի թիմը գաղտնի բանակցություններ էր վարում եպիսկոպոսների հետ, Փաշինյանը հասցրեց հռչակել, որ աշխարհիկ իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցական կյանքին: Նա կարծում է, այսպիսով` Փաշինյանը «շրջափակում ստեղծեց», ինչի արդյունքում վարչապետի ընտրազանգվածի մեծ մասը չսատարեց  կաթողիկոսին գահընկեց անելու գաղափարին:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, BBC-ի հետ զրույցում հաստատել է այս տարբերակը: Նա ասել է, որ բացասաբար է վերաբերում եկեղեցու արատավոր երևույթներին և կցանկանար, որպեսզի պետությունը միջամտեր: Խորհրդարանականի խոսքով՝  կառավարությունը բավականաչափ լծակներ ուներ, որպեսզի հասներ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի հրաժարականին, բայց վարչապետը  որոշեց չմիջամտել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ BBC-ին հրապարակել էր «Մեզնից խլել են մեր հավատքը. ինչպես է Հայ-առաքելական եկեղեցին հայտնվել պառակտման եզրին» խորագրով հոդվածը,  ըստ որի Սիբիրի, Պովոլժեի և Ուրալի հայկական հասարակական կազմակերպությունների առաջնորդները Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին մեղադրում են հափշտակումների, ագահության, կառավարման ավտորիտար ոճի և համայնքում վիճաբանություններ առաջացնելու փորձի համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30