Ինչպես հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։ Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu):
Սպանված զինծառայողի անունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, սակայն, որ զինծառայողը «պարզապես մոլորվել է ու հայտնվել միջդիրքային գոտում»։
Նշենք, որ ՊԲ–ն որևէ կորուստ չի ունեցել։
Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 31 կորստի մասին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: