Սեպտեմբեր 21-ին, ժամը 13.10-ին, ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Ներքին Դվին գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.00-ի սահմաններում տանտիրոջ 6-ամյա որդին տանը կից ավտոտնակում խաղալիս, լուցկի է վառել ու գցել ավտոտնակում դասավորված խոտի հակերի վրա։ Այրվել է խոտի շուրջ 350 կապոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին։
Հրդեհի հետևանքով պատճառվել է մոտ 450.000 դրամի վնաս:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն