Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսուցիչը ծեծում է աշակերտներին եւ անվայել խոսքեր ասում

Սեպտեմբեր 23,2019 17:43

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել թիվ 51 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Աբաջյանի վերաբերյալ, որը, ծնողների վկայությամբ, անընդհատ վիրավորական խոսքեր է ասում աշակերտների հասցեին: Ծնողներից մեկի հավաստիացմամբ, նա օրերս կրկին վիրավորել է երեխաներին:

Aravot.am-ը կապվեց դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանի հետ: Տնօրենը տեղեկացրեց, որ իսկապես իրեն է մոտեցել 8-րդ դասարանցիներից մեկի ծնողը: Նաեւ հավելեց, որ ավելի վաղ խոսակցություն էր ունեցել մաթեմատիկայի ուսուցչուհու հետ, եւ նա խոստացել էր երեխաներին չկոպտել: «Տիկին Աբաջյանին հորդորել էի, որ մոտեցումը փոխի, հարգի աշակերտներին, սիրով անի իր աշխատանքը: Մաթեմատիկան բարդ առարկա է , հետեւաբար ուսուցչի նկատմամբ սերն անմիջապես անդրադառնում է առարկայի վրա: Ասել էի, որ եթե ինքներդ չեք կարողանում ձեզ կառավարել, ինչպե՞ս կկառավարեք ամբողջ դասարանը: Մենք եկանք համաձայնության, ինքն ինձ վստահեցրեց, որ լավ կաշխատի ու մինչեւ վերջերս ոչ մի խնդիր չէր եղել»,-հայտնեց տնօրենը:

Տիկին Ղասաբօղլյանը նշեց, որ այժմ պատրաստվում է խորհրդակցություն հրավիրել, որին կմասնակցի ոչ միայն ուսուցիչը, այլեւ ծնողը, կփորձի խնդիրը շտկել:

Նշենք, որ անցյալ տարի աշակերտները նույնիսկ նկարել էին մաթեմատիկայի ուսուցչուհուն այն պահին, երբ նա գրքով հարվածում է երեխաներից մեկի գլխին, եւ այդ տեսանյութը մեր տրամադրության տակ է:

https://www.youtube.com/watch?v=LeGFrHrU1UQ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` դպրոցի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30