Թաիլանդի Պատտայա քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ են մտնելու Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ 2017 թվականի Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը: Նրանք պայքարելու են 89 կգ քաշային կարգի ուժեղագույնների խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ