Խանտի-Մանսիյսկում այսօր սկսվեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը: Պայքարի մեջ մնացած ութ գրոսմայստերները խաղում են կիսաեզրափակիչ մտնելու իրավունքի համար:
Հինգերորդ շրջանի առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 42-րդ քայլում ոչ-ոքի արեց Ֆրանսիայի լավագույն գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վաղը շախմատիստները կհանդիպեն դասական շախմատի երկրորդ պարտիայում, որտեղ Արոնյանը խաղալու է սեւերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ