Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեմ հավատում, թե Փաշինյանը մարդ է ուղարկել Վանեցյանի մոտ՝ լռեցնելու նպատակով». Հրաչյա Հակոբյան

Սեպտեմբեր 23,2019 16:15

«Վանեցյանի հայտարարությունները խոսում են այն մասին, թե ինչն է եղել պատճառն իր հրաժարականի: Նա այս պահին անում է քաղաքական հայտարարություններ եւ չեմ կարծում, որ նա նոր է սկսել զբաղվել քաղաքականությամբ: Նա իր պաշտոնավարման ընթացքում էլ է զբաղվել քաղաքականությամբ, եւ դրանք համատեղելի չեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Չեմ կարող ասել՝ պաշտոնավարման ընթացքում ի՞նչ է արել եւ ինչպե՞ս է դրսեւորվել նրա՝ քաղաքականությամբ զբաղվելը»,-նշեց նա:

Հակոբյանը նկատեց. «Չեմ հավատում հայտարարությանը, թե Փաշինյանը մարդ է ուղարկել Վանեցյանի մոտ՝ լռեցնելու նպատակով: Ունի հայտարարություն, թող անի, ինչո՞ւ չէր անում: Սպայի ուսադիրները նրան պետք է դրդեին, որ նա աներ հայտարարություն: Եթե ունի ասելիք ու չի ասում, բա ո՞ւր մնացին ուսադիրները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30