«Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում եւ ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, կարծում եմ՝ պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանը մինչ օրս իր մոտ մարդ է ուղարկում, որպեսզի ինքը չհրապարակի որոշակի տեղեկատվություն, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Վանեցյանը փորձում է քաղաքականություն մտնել եւ հակազդել իշխանությանը, Մակունցը նշեց. «Այս պահին հավելյալ մեկնաբանություններ չանեմ: Ինչ ուզում էի, արդեն ասացի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ