Լրահոս
Օրվա լրահոսը

100 փաստերի թվում բացասական ցուցանիշները չեն նշվում. Թադեւոս Ավետիսյան

Սեպտեմբեր 23,2019 15:57

Նիկոլ Փաշինյանի հրապարակած 100 փաստերում տեղ չեն գտնում նոր իշխանությունների արձանագրած բացասական ցուցանիշները, որոնցից մեկն, ըստ տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի, ժողովրդագրության անկում ապրած ցուցանիշներն են: Պարոն Ավետիսյանը, որը նաեւ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողն է, այսօր «Հենարան» ակումբում ասաց, որ անցյալ տարվա վեց ամիսների համեմատությամբ, այս տարվա վեց ամիսների տվյալներով, 8200-ով մշտական բնակչության թիվը կրճատվել է, ծնունդները, նույնպես, ճիշտ է քիչ, բայց 150-ով նվազել են, մահացության ցուցանիշն էլ բարձրացել է: Տնտեսագետը գտնում է, որ այս տեմպերով դժվար թե հասնենք 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու Փաշինյանի թեզին:

Մանրամասները՝ տեսանյութում

Թադեւոս Ավետիսյանը որպես բացասական փաստ մատնանշեց նաեւ պետական բյուջեի կապիտալ ծախսերը շուրջ 65 միլիարդ դրամով թերակատարումը:
«Այն հիմնավորումները, թե չկան բավականաչափ մեխանիզմներ, այդ կոռուպցիան կանխարգելելու համար, սա բացատրություն չէ, որովհետեւ այդ գումարները պետք է ծառայեն համախառն ներքին արդյունքի աճին, տնտեսության մեջ լրացուցիչ պահանջարկ խթանելուն, ինչը կարեւոր է: Բայց երբ որ պետությունը հարկերը հավաքում է տնտեսությունից եւ ծախսերը չի կատարում, թերակատարում է, այստեղ արդեն բացասական ազդակներ են տնտեսության զարգացման առումով, մանավանդ՝ դրանք իրենց ազդեցությունը կթողնեն միջնաժամկետ, երկարաժամկետ հատվածում»:

 

Տնտեսագետը բացթողում համարեց բազմազավակ ընտանիքներին պետական աջակցման ծրագրերի բացակայությունը: Ըստ նրա, նոր Սահմանադրության պահանջներից է նաեւ այդպիսի ընտանիքների համար պետական աջակցության ծրագրերը՝ օրենքով. «Մինչդեռ այսօր ո՜չ այդ օրենքն ունենք, ո՜չ էլ այդ ծրագրերը: Ցավոք միջնաժամկետ ծախսային ծրագրերում՝ 2020-21 թվականների, հիմա նաեւ 22-ն է մշակվում չունենք նաեւ ապագա ծրագրերում այդ մասին առանձին հատկացումներ, ինչը եւս մտահոգիչ է»:

 

Տնտեսագետ Ավետիսյանի խոսքով, օտարերկրյա ուղղակի ներդրումները 30 միլիարդ դրամով պակասել են: Aravot.am-ի հարցին՝ ուսումնասիրություն կա՞ հատկապես որ երկրներից են ներդրումները նվազել, մասնագետները վկայում են, որ հատկապես՝ Ռուսաստանից մեր երկրում կատարվող ներդրումներն են սառեցվել, պարոն Ավետիսյանն ասաց՝ ճիշտն ասած՝ չեմ ուսումնասիրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30