Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ուզում է ասել, որ տեղյակ է ժողովրդի մտահոգության մասին». պատգամավորը՝ Ամուլսարի մասին

Սեպտեմբեր 23,2019 15:25

«Այդ հայտարարության մեջ կարեւոր ուղերձ կա այն մասին, որ ՀՀ-ն պետություն է, եւ հարցի ուսումնասիրության համար պետք է գնահատել բոլոր ռիսկերը եւ հնարավորությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «միայն այն պատճառով, որ ճնշում են կառավարությանը, մենք դա չենք պատրաստվում փակել» Ամուլսարի վերաբերյալ հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Հարցին՝ թե ո՞վ է ճնշում կառավարությանը, Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Փողոցներ փակելը եւս որոշակիորեն ճնշում է»: Մեր դիտարկմանն ի պատասխան, որ ՀՀ-ում իշխանափոխությունը տեղի ունեցավ այդ թվում փողոցներ փակելով, Արտակ Մանուկյանը նշեց. «Կարեւոր է ժողովրդի ձայնը լսելի դարձնելը եւ դրա հիման վրա տեղեկացված որոշում կայացնելը: Վարչապետն ուզում է ասել, որ տեղյակ է ժողովրդի մտահոգության, ինչպես նաեւ՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունների մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30