Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Գեւորգյանը` «յուբկաներով» պարի մասին. «Եթե ներկայացումից մի կտոր հանեն, օտար միջավայրում այլ ընկալում կլինի»

Սեպտեմբեր 23,2019 15:08

Գյումրու «Սեւ բերդում» կայացած Անկախության տոնի միջոցառման ժամանակ ներկայացված պարը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, ոմանց զայրացրել էր իրենց ձեւակերպմամբ` տղամարդ պարողների «յուբկաներով» պարը:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը նշեց, որ ինքը չի դիտել միջոցառումը, բայց գիտի, որ դա ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ» ներկայացումից հատված է:

«Ես տեսել եմ այդ ներկայացումը, եթե այդ ներկայացումից մի կտոր հանեն, դնեն որեւէ այլ տեղ, կարող է իր ափսեում չգտնվի, որովհետեւ օտար միջավայրում կարող է այլ կերպ ընկալվել; Ես նայել եմ «Զույգ արեգակները» ներկայացումը, որտեղ Ռուդոլֆ Խառատյանի գույներն են, մտածողությունը, իր փիլիսոփայությունն է դրված նախաքրիստոնեական շրջանի, դա լրիվ այլ բան է»,-ասաց Կարեն Գեւորգյանը:

Կարեն Գեւորգյան

Ինչ վերաբերում է բեմական հագուստին, ասաց. «Հագուստն ունի ձեւավորող, ներկայացումն ունի բալետմայստեր, պարն ունի ոճային առանձնահատկություն, եւ եթե որակումներ անողները ամբողջական ներկայացումը նայեն իր համատեքստի մեջ, դրամատուրգիական հիմքերով, իրենց կարծիքներն այլ կլինեն: Կարծում եմ, որ ներկայացումը պետք է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին նայել:

Ժամանակին Սրբուհի Լիսիցյանն էլ էր ասում, որ պաը պետք է պարել ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին: Նույնն էլ վերաբերվում է ազգագրական պարերին, որ պարում են Կասկադի հատվածում, դա իր տեղը եւ հատվածը չէ»:

Կարեն Գեւորգյանը կարծում է, որ պարային այդ համարին տրված որակումների հետ համաձայն չէ, պարզապես պարը ճիշտ համատեքստում չի եղել:

Հիշեցնենք, որ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» ներկայացման մեջ մեկտեղված են դասական, ժամանակակից, մոդեռն, նեոկլասիկ եւ հիփ-հոփ ոճերը, Երաժշտությունն էլ հավաքական է՝ Մաշտոց, Նարեկացի, Ալան Հովհաննես, Խաչատրյան, Բաբաջանյան, Տերտերյան եւ Աշոտ Արիյան: Բալետմայստերն էլ ոգեշնչվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» ներկայացումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30