Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խոսակցությունը որոշակի վեճի վերածվեց». Էնֆիաջյանը Թուրքիայում պատասխանել է ադրբեջանցի պատվիրակին

Սեպտեմբեր 23,2019 14:58

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ԱԺ նախագահ Վահե Էնֆիաջյանը պատասխանել է ավելի վաղ Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի լիագումար նիստում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Էլգար Գուլիեւի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն իբրեւ չէ օկուպացրել է ադրբեջանական հողերը:

https://www.facebook.com/VaheEnfiajyan/videos/356748755203204/?v=356748755203204

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ Ադրբեջանն Արցախյան հակամարտության իրեն ձեռնտու թեզերը շահարկելու հերթական փորձն է արել մի հարթակում, որը դրա համար նախատեսված չէ:

«Ես ներկայացրի ՀՀ դիրքորոշումն այդ հարցում, պարզաբանեցի, որ տարածքային խնդիրները խորհրդարանական վեհաժողովի առաքելության մեջ չեն մտնում, դրա գործառույթները բացառապես տնտեսական են, մինչդեռ Ադրբեջանը զավեշտալի փորձ արեց: Խորհրդարանական վեհաժողովի կենտրոնական գրասենյակը Թուրքիայում է: Կառույցի 12 երկրների մեծ մասը տարածքային ամբողջականության խնդիրներ ունեն: Երբ լարվածություն է լինում, այդ երկրի պատվիրակության ներկայացուցիչները, իմանալով, որ կառույցի առաքելությունն այլ է, նախընտրում են լռել՝ տեղ թողնելով, որպեսզի Ադրբեջանի կամ Թուրքիայի ներկայացուցիչները տարածքային խնդիրներին անդրադառնան եւ փաստաթղթերում ամրագրեն ՀՀ-ի համար ոչ ցանկալի հարցեր»,-փաստեց Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ իր պարզաբանումն անհետեւանք չի մնացել. «Մեր խոսակցությունը որոշակի վեճի վերածվեց իմ ելույթից հետո, երբ ասացի, որ Բաքվում Ադրբեջանի ելույթն անթույլատրելի է: Բոլորին համարժեք պատասխան եմ տվել քննարկումներից հետո: Հասկանալի է, որ իրենց մոտ պատվի հարց կար: Ուզում էին ամեն ինչ անել, որ հայկական պատվիրակությունն իր գործառույթները լիարժեք չիրականացնի: Մեր պատասխանները, սակայն, լինելու են համարժեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30