Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Վրաց ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Ուրախությամբ նշում եմ, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը: Հույս եմ հայտնում, որ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեծ ժողովուրդների:
Պարոն նախագահ, Ձեզ համար հարմար ժամանակի սպասում եմ Ձեզ Վրաստանում, որպեսզի մեր երկրների համար արդիական հարցերի շուրջ դեմ առ դեմ զրուցենք:
Կարդացեք նաև
Թույլ տվեք հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և մաղթել խաղաղություն և բարություն Ձեզ և Ձեր հրաշալի երկրին»,-ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ