Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտը հնարավորություն կտա կատարել դրամական փոխանցումներ արտերկրից, միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից

Սեպտեմբեր 23,2019 17:00

ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Armenian Assembly հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվեց համատեղ նախագծի մեկնարկի մասին համաձայնագիր, որով ազդարարվեց Armenia Guide հավելվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտի ներդրման համատեղ աշխատանքների սկիզբը։ Միջոցառումը տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:
Ինչպես նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, Armenia Guide հավելվածի միջոցով զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ կատարել դրամական փոխանցումներ արտերկրից եւ միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից: Նրա խոսքով, այս նախագիծը միտված է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի շուկայի ծավալի ավելացմանը և ծառայությունների ամբողջական ցանկի մատուցման արդյունքում տուրիստական ծառայությունների դիվերսիֆիկացմանը:

Իվան Տելեգինի ներկայացմամբ, բազմարժութային վիրտուալ քարտը Հայաստանի համար նորույթ է եւ հաճախորդներին հարմարավետություն կտա. «Վիրտուալ այս քարտը հնարավորություն է տալիս չկորցնել միջոցներ, ժամանակ, ինչն այսօր ամենաթանկն է: Երբեմն կարելի է հանդիպել ոչ որակյալ ծառայության: Մեր համատեղ պրոդուկտը հնարավորություն է տալիս չկորցնել, ժամանակ, միջոցներ եւ ստանալ երաշխավորված ու որակյալ ծառայություններ: Մենք վստահ ենք, որ հավելվածը պահանջված է լինելու ու ամենակարեւորը այն միանգամյա չէ, նրա ծառայությունները մշտական են»:

Armenian Assembly հասարակական կազմակերպության հիմնադիր Վահե Ենգիբարյանի խոսքով. «Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությունը Հայաստանի բնակիչներին և հյուրերին հնարավորություն կընձեռի առանց խոչընդոտների ճանաչել մեր երկիրը։ Վիրտուալ քարտի շնորհիվ հաճախորդներն արագ ու առանց խնդիրների գրեթե մի քանի գործողությամբ կկարողանան ամրագրել թատրոնի եւ տարբեր միջոցառումների տոմսեր, անցկացնել լավ ժամանակ և ունենալ ավելի շատ լավ հիշողություններ»:

Ըստ նրա, այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հատել է երկու միլիոնը, ինչը բարձր ցուցանիշ է. «Նոր պրոդուկտը, որն առաջարկում ենք, նոր այցելուներ կներգրավի»:

Վիրտուալ բազմարժութային զբոսաշրջային քարտը Armenia Guide հավելվածում հասանելի կդառնա արդեն 2020 թվականին: Այն կընդլայնի երկրով ճանապարհորդելու հնարավորությունները։ Վիրտուալ քարտը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին եւ բնակիչներին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների եւ պրոդուկտների (կինոյի տոմս, հյուրանոցի ամրագրում, ռեստորաններ, շրջագայություններ եւ այլն) համար, անմիջապես ձևակերպել վիրտուալ քարտեր՝ անցնելով նույնականացում` հավելվածից կատարվող տեսազանգի միջոցով, ստանալ հնարավորություն մուտք գործելու վիրտուալ քարտի միանգամից չորս հաշիվներ (AMD, USD, EUR, RUR), զբոսաշրջության նպատակով արտասահմանից փոխանցումներ կատարել վիրտուալ քարտի հաշվին և վիրտուալ քարտով տարբեր ծառայությունների համար վճարելիս՝ ստանալ արտարժույթի փոխարկման արտոնյալ պայմաններ։ Իրականացված գործարքների համար օգտատերերը կարող են նաև կուտակել բոնուսներ՝ հետագայում դրանք գործընկերային ապրանքների եւ ծառայությունների փոխանակման հնարավորությամբ:

Նշենք, որ գործարար եւ մշակութային նախաձեռնությունների աջակցության Armenian Assembly հասարակական կազմակերպության այս նախագիծը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ին եւ 2-ին ներկայացվել էր Բելառուսի Մինսկ քաղաքում կայացած «ՎՏԲ Խմբի մանրածախ բիզնեսին նվիրված Visa-2019 նորարարական ֆորումի» շրջանակներում կազմակերպված մրցույթին եւ զբաղեցրել էր առաջին տեղը՝ որպես լավագույն նորարարական ստարտափ նախագիծ:

Armenia Guide հավելվածի հիմքի վրա մշակված «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ճանաչվել է լավագույնը` ԱՊՀ երկրների եւ Վրաստանի մանրածախ բիզնեսի զարգացման ու թվայնացմանն ուղղված, ինչպես նաեւ Visa միջազգային վճարային համակարգում նորարարական լուծումներ առաջարկող նախաձեռնությունների միջեւ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30