Սեպտեմբերի 17-ին ՌԴ պետական դումայում կայացած ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրաձայնել է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի մասին:
Լրագրողների հետ զրույցում այսօր Միքայել Մելքումյանը նշեց՝ ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է, որ գազի գնի հարցն իրենց հանձնաժողովը չի որոշում: «Քանի որ ինքը դուրս էր գալու, ես ասացի՝ «սպասի, դուրս մի արի», որ արձագանքեմ: Բոլոր հարցերը ես դրեցի: Ասացի՝ այն մարմինը, որը հաստատում է գազի սակագինը, ձեւավորվում է դումայի կողմից: Ինչպե՞ս կարող է դուման գործ չունենալ այստեղ, երբ ինքն է ձեւավորում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,-ասաց Միքայել Մելքումյանը:
Նրա փոխանցմամբ՝ Զատուլինը ոչինչ չի ասել. «Հարցը փակված է, մենք բարձրաձայնել ենք գազի գնի խնդիրը: Կարեւորն այն է, որ մեր քննարկումների տեղեկատվությունն ուղարկվում է ԵՏՄ կոլեգիա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ