Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է սկսվել սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Հայկ Խաչատրյանի հետ կատարված դեպքով:
Ըստ շրջանառվող լուրերի՝ վիրավորում ստացած զինծառայողը տեսողական խնդիրներ ունի ու բանակում բոլորը զարմացել են, որ նա զորակոչվել է:
Վարույթ իրականացնող մարմնին՝ զինծառայողի տեսողական խնդիրներ ունենալու մասին տեղեկություն առայժմ հայտնի չէ, իսկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց. «Ես տեղյակ չեմ, որովհետեւ յուրաքանչյուր զինծառայողի անձնական գործերն անգիր չգիտեմ, քննությունը կավարտվի, եթե որեւէ մեկը մեղավոր կլինի, կպատժվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ