Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ բարձրաստիճան սպան ցուցմունք է տվել մարտի 1-ին զինվորական համազգեստ տրամադրելու մասին. փաստաբաններ

Սեպտեմբեր 23,2019 13:04

«Գործի նյութերում առկա են գրավոր փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը և նրա թիկնապահները համազգեստ են ստացել, Գագիկ Ծառուկյանն էլ նյութապես օգնել հատկապես Արցախից եկած Զինված ուժերին»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Մարտի 1-ի» գործով փաստահավաք խմբի անդամ, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ Գագիկ Ծառուկյանը քանիցս հերքել է եւ վիրավորանքներ հնչեցրել այն առիթով, երբ լրագրողները հարցեր են տվել «Մարտի 1»-ի գործում իր եւ իր թիկնազորի ներգրավվածության մասին:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա է նախաքննության ընթացքում ցուցմունքներ տվել. «Հստակ այդ կապը տալիս է, ներկայացնում է, որ իր՝ պետական պաշտոնյա լինելու պարագայում ինքն ունեցել է Միքայել Հարությունյանից այդպիսի հանձնարարություն, որ պահեստից տա զինվորական համազգեստ: Անգամ հետ վերադարձնելու հետ կապված խնդիրներ են եղել, Միքայել Հարությունյանն ասել է՝ դրանք արդեն օգտագործված են, էլ պետք չեն»:

«Մարտի 1»-ին`օլիգարխների թիկնապահներին զենք բաժանելու հարցին էլ նա այսպես պատասխանեց. «Քրեական գործով հիմնավորված ցուցմունքներ կան, ընդ որում՝ թիկնապահներից կան մարդիկ, որոնք ընդունել են, առերեսում էլ է եղել մյուս թիկնապահի հետ, պնդել են`մարտի 1-ի կեսօրին, կառավարության շենքի մոտ, մեքենայի բեռնախցիկից զենք եւ զինվորական հագուստ է տրամադրվել թիկնապահներին»,- նշեց նա`հավելելով, որ ժամանակին Փաստահավաք խումը տեսանյութը հրապարակել է, զենք ստացողների դեմքերը դրանում երեւում են, բայց ընդառաջ չգնացին`պարզելու համար, թե ովքե՞ր են այդ մարդիկ:

Արա Ղարագյոզյանն էլ հավելեց, որ զենքերի պարկուճների զննությամբ հիմնավորվել է`այդ պարկուճները պատկանում են Էրեբունու ոստիկանության զորքերի զորամասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Էտ ցուցմունք տվողը Գագիկ Մելքոնյաննա ում Մանվելի հետ միասին հրավիրում էին հրապարակ:
    Ակնհայտ պրոլևոնական դեմք: Իր տված ցուցմունքը չի կարա արժանահավատ համարվի:
    Եթե տենց բանա եղել ինչի առ այսօր ոչ մի օլիգարխի ու իր թիկնապահի մեղադրանք չեք առաջադրել:
    Առավել եվս մեր քննիչների համար երբեքել իրանց ուզած ցուցմունքները նկարելը պրոբլեմ չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30