Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին զենքի վաճառք, Մեծամորի ատոմակայանի ճակատագիր. ի՞նչ են քննարկել հայ պատգամավորները ՌԴ պետդումայում

Սեպտեմբեր 23,2019 12:52

Սեպտեմբերի 17-ին ՌԴ պետական դումայում կայացել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրներ: Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ կարեւոր խնդիր է Մեծամորի ատոմակայանի ռեսուրսի օգտագործման երկարեցման հարցը, որի համար երեք տարի առաջ ՀՀ-ն վարկ եւ դրամաշնորհ է ստացել գործընկեր ՌԴ-ից:

«Մենք ունեինք տեղեկություն, որ 200 միլիոն դոլարն արդեն տրամադրվել է, իսկ 70 միլիոնի պարագայում վարկը դեռ չի տրվում «ՌոսԱտոմ»-ի կողմից: Խնդիր կունենանք, որովհետեւ հունվարից այդ վարկի ծախսը ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, այսինքն՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի: Մենք բարձրաձայնել ենք ատոմակայանի վարկի ճակատագրի հարցը, կոմիտեն առարկություններ չուներ»,-հայտնեց Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ մյուս կարեւոր հարցը ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների վավերականության խնդիրն է. «Մինչեւ տարվա վերջ վարորդական իրավունքների հարցը պետք է լուծվի, որովհետեւ ԵՏՄ-ում հավասար պայմաններ պետք է լինեն: ԵՏՄ կոլեգիայում տեղյակ են պետդումայում կայացած մեր քննարկումից»:

Մյուս խնդիրը, Միքայել Մելքումյանի բնորոշմամբ, ՀԱՊԿ շրջանակում մեկ երկրի կողմից ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին հարձակողական նշանակության զենքի մատակարարումն է: Խոսքը Ռուսաստան-Ադրբեջան զենքի մատակարարման մասին է: «Հարցը բարձրաձայնել ենք, որեւէ բացասական արձագանք չեղավ այն մասին, որ որոշակի ձեւաչափ մշակվի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Ռուսաստանն իր ծրագիրն է իրականացնում զենքի վաճառքի, բայց անընդունելի է կործանիչ զենքի վաճառքը»,-համոզմունք հայտնեց Միքայել Մելքումյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/461647564423888/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30