«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչներն այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիս էին հրավիրել` հակադարձելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, մասնավորաբար, այն պնդումներին, թե Քոչարյանի կալանքի տակ գտնվելն անօրինական է, թե դատարանի վրա ճնշում է գործադրվում եւ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է:
«Մարտի 1»-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը հայտարարեց, դատարանը ճիշտ որոշում է կայացրել`Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելով:
«Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ճնշումներ են եղել դատարանների նկատմամբ, պատերի տակ վնգստացող դատավորներին անդրադարձավ: Չեմ կարծում, որ դատարանի վրա ճնշում է եղել, դատարանը միանգամայն իրավացի որոշում է կայացրել»,- ասաց Արա Ղարագյոզյանը`հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ձգձգում է, որպեսզի գործը դատաքննության փուլ չմտնի: Բանախոսի կարծիքով, այս գործով Ռոբերտ Քոչարյանի կողքին նաեւ Սերժ Սարգսյանը պետք է լիներ, քանի որ իր իշխանության օրոք են քաղբանտարկյալները եղել: Պաշտպանի կարծիքով, նաեւ շատ այլ մարդիկ պետք է մեղադրյալի աթոռին լինեին, ոչ միայն այն անձինք, որոնց ցանկը դատարանում հրապարակեց Ռոբերտ Քոչարյանը`ներկայացնելով, թե արտակարգ դրություն մտցնելու համար ո՞ւմ հետ է խորհրդակցել. նրանք են`Արմեն Գեւորգյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Թորոսյանը, Հայկ Հարությունյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Երբ գործը մտնի դատաքննության փուլ, Արա Ղարագյոզյանի պնդմամբ`«ահասարսուռ» բացահայտումներ են լինելու. «Ահասարսուռ ցուցմունքներ կան, թե որքա՞ն զինվորական հագուստ է դուրս գրվել` Ղարաբաղից բերված զորքը հագցնելու համար, որպեսզի չտարբերակվի, ինչպիսի՞ վարժանքներ են իրականացրել`ժողովրդին ցրելու համար, բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մի քանի անգամ եկել դիտել են այդ վարժանքները, թե ինչպե՞ս են մարդկանց ցրում»: Նա անուններ չհրապարակեց` նախաքննական գաղտնիքի կանոնները պահպանելով
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արա Ղարագյոզյանը եթե լիներ Ռ.Քոչարյանի պաշտպանը,կալանքը կհամարեր անօրինական…