ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող պարոն Էդուարդ Մարտիրոսյանին
ՀՀ գլխավոր դատախաղ պարոն Արթուր Դավթյանին
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արման Սարգսյանին
Կարդացեք նաև
քաղաքացի Արկադի Գալստյանից
ծանուցման հասցեն՝ Կոտայքի մարզ Եղվարդ համայնք
Զովունի բնակավայր
Բաց Նամակ
Այս օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան ուղերձ-հիշողություն-մտորումներին ուղղված ՀՀ երրորդ նախագահ և չգիտեմ թե որերորդ վարչապետ Սերժ Սարգսյանին, որում ներկայացված էին նախկինում իշխանության զավթման, ընտրակեղծարարությունների վերաբերյալ նյութեր, ինչը այս անգամ ևս վրիպեց պատկան մարմինների ուշադրությունից և օրենքի ստորադասմամբ կրկին նյութեր չնախապատրաստվեց քրեական գործ հարուցելու համար։
Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր մտորում-ուղերձ-հիշողությունների մեջ փաստել էր առանձնապես ծանր հանցագործության մասին, ըստ որի՝ «Ապրիլյան պատերազմի հիշատակի օրը՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը, մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ և դառնացած լռություն պահպանի», որի վերաբերյալ իրավական գնահատական տրվելու պարագայում պարզ է դառնում, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտնի է տեղեկություն այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրականացրել է քրեորեն պատժելի առանձնապես ծանր արարքներ՝ մասնավորապես վերջինիս կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.2.-րդ հոդվածների հատկանիշներով նախատեսված անթույլատրելի արարքներ, որի հաստատման պարագայում կպարզվի նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ընտրվել, այլ կեղծիքի միջոցով զավթել է ժողովրդապատկան իշխանությունը և գործելով ի սկզբանե անօրինական ու անվավեր դիրքից կնքել ու վավերացրել է բազմաթիվ իրավական ակտեր ու գործարքներ, որոնք պատճառահետևանքային կապով ներկայումս իրավական ուժ ունենալ չեն կարող, այսինքն` անվավեր են՝ այդ թվում անվավեր է նաև Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը։
Այսպիսով՝ խնդրում եմ միջոցներ ձեռնարկել պարզելու համար թե ընտրակեղծարարության միջոցով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդապատկան իշխանությունը զավթելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտնի փաստերը համապատասխանում են իրականությանը, թե՞ մտացածին են։
Արմատներով, գեներով, ի ծնե և ցմահ անկուսակցական Արկադի Գալստյան