Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակին, հետագա ծրագրերին և հակամարտության կարգավորմանն ուղղված հեռանկարներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Happening Now: The meeting between Foreign Minister #ElmarMammadyarov & @OSCE Minsk Group Co-chairs Igor Popov (Russia), Stéphane Visconti (France) and Andrew Schofer (USA) has started in #NewYork. pic.twitter.com/PAEseTxEHj
— Leyla Abdullayeva (@LAbdullayevaMFA) September 22, 2019