Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի, ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիներ, որոնք անչափահասների առևտրով են զբաղվել և նրանց պոռնոգրաֆիկ լուսանկարներն արել։
Ընդհանուր առմամբ 11 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երեխաների ծնողները, որոնց համաձայնությամբ գործել են արտասահմանյան քաղաքացիները։
ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիները Թբիլիսիում բնակարան են վարձակալել, որտեղ լուսանկարչական ստուդիա են սարքել։ Նրանք երեխաների պոռնոգրաֆիկ լուսանկարներն են արել, այնուհետև վաճառել դրանք արտասահմանում։
Այս պահի դրությամբ նվազագույնը տասն անչափահաս աղջիկ է հայտնաբերվել, որոնք ներքաշվել են այդ գործունության մեջ։ Նրանք 8-14 տարեկան են։ Այդ մասին իմացել են նաև երեխաների ծնողները։ Նկարահանումներն անցկացվել են նրանց համաձայնությամբ, դրա դիմաց նրանք ստացել են 500-3000 լարի։ Հաշվարկը կատարվել է ինչպես կանխիկով, այնպես էլ բանկային փոխանցումներով։
Կարդացեք նաև
Ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, հետաքննությունը մի քանի ամիս է տևել, և վրացի իրավապահ մարմինների հետ միասին դրանում ներգրավված են եղել նաև Եվրոպոլի, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիայի համապատասխան կառույցների աշխատակիցները։
Ձերբակալվել են ԱՄՆ 58-ամյա և Ավստրալիայի 61-ամյա քաղաքացիներ։ Մնացածները Վրաստանի 30-41 տարեկան քաղաքացիներ են։ Վրաստանի ձերբակալված քաղաքացիների թվում են երեխաների ծնողներն, ազգականներն ու մտերիմներն, անգամ ապօրինի ֆոտոսալոնի տերերն ու աշխատակիցները։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: