Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան կտեղափոխեն Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում. որովայնի մասում հրազենային վնասվածքներով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քանի ամիս առաջ բանակ զորակոչված՝ Երևանի բնակիչ Հայկ Խաչատրյանը: