«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը։
Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում է ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, կրթության ոլորտի պատասխանատուներին պաշտպանել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի զանգվածային իրավախախտումների արդյունքում ոտնահարվող ՀՀ օրենքները, ՀՀ քաղաքացու և մարդու իրավունքները։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպան համայնքին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Հայաստանի բուհերին վեր կանգնել քաղաքական կոնյուկտուրայից և պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների զանգվածաբար խախտվող իրավունքները, ինչի մասին հրապարակումներ են եղել նաև տպագիր և էլեկտրոնային մամուլում։
Կարդացեք նաև
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ քարտուղար՝ Թաթուլ Մկրտչյան