Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին. Շարմազանովը՝ Փաշինյանին

Սեպտեմբեր 23,2019 09:51

Պարզվում է Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։

Հետաքրքիր է, իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին։
Ավելին, նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։

Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին։

Երբ քո իսկ աշխատասենյակում հանդիպում-գործարքի գնացիր 3 ոստիկանի կյանք խլած ահաբեկչական-սորոսական խմբի պարագլուխների հետ, ո՞նց էիր քեզ զգում։
Բա այդ պահին պետությանդ ու սպաների ուսադիրների մասին ինչու՞ չէիր մտածում։

Հ.Գ. Իսկ ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ հակապետական գործունեության ու ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար։

Հ.Հ.Գ. Նիկո’լ, հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։ Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում, վաղը կպարտվես քաղաքական դաշտում։

Ամեն ինչ հոսում, ամեն ինչ փոփոխվում է։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Նախկինում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30